Բոլորին է հայտնի, թե ինչ հարցեր են քննարկվելու Էդվարդ Նալբանդյանի հետ. Մամեդյարով
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր ասուլիսում ասել է, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը համաձայնեցված է, սակայն օրը դեռ որոշված չէ:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպելու են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում: «Բոլորին հայտնի է, թե ինչ հարցեր են քննարկվելու Նալբանդյանի հետ»,- ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Մամեդյարովը:
Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանը մեկնարկելու է սեպտեմբերի 12-ին Նյու Յորքում: