1510 դիտում
10:44 22-10-2021
ԱԺ նստաշրջանի օրակարգը կհաստատեն. ինչ հարցեր են քննարկվելու. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր խորհրդարանում տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ, որի ժամանակ կհաստատվի հոկտեմբերի 25-ին մեկնարկող նստաշրջանի օրակարգը: Առաջին հարցը, որը հաստատվելու է, Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին նախագիծն է, որը պետք է քննարկվի նաեւ հանձնաժողովների նիստերում: ԱԺ խորհուրդը պետք է հավանության արժանացնի նաեւ կառավարության կողմից ներկայացված «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցը:
Ըստ այդ փոփոխության՝ սահմանվում է, որ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Ընդհանուր առմամբ, այս նստաշրջանում լինելու է 14 հարց: Բացի օրակարգը հաստատելուց, ԱԺ խորհուրդը հաստատելու է նաեւ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործունեության կոմիտեում (տասը անդամներից չորսը՝ ընդդիմադիր), Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ԽՎ-ում (վեց անդամներից երկուսը՝ ընդդիմադիր ), Միջխորհրդարանական միությունում (ութից երեքը՝ ընդդիմադիր), Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում (հինգից մեկը՝ ընդդիմադիր) եւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում (տասից երեքը՝ ընդդիմադիր) ՀՀ ԱԺ-ի պատվիրակության կազմերը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1674 դիտում
10:22 04-02-2022
ԱԺ նստաշրջանի օրակարգը՝ ձանձրալի. ինչ հարցեր են օրակարգում. «Ժողովուրդ»
1749 դիտում
10:57 22-05-2021
Մայիսի 24-ին խորհրդի նիստ է սպասվում․ ԱԺ նստաշրջանի օրակարգը հայտնի է․ «Ժողովուրդ»
2916 դիտում
14:02 24-03-2018
Հյս. և Հրվ. Կորեաների պատվիրակությունները կհանդիպեն. քննարկվելու է կայանալիք գագաթնաժողովի օրակարգը
Այս բաժնից
1801 դիտում
09:00 21-12-2024
Տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ. նախագիծ. «Փաստ»
1666 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1300 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»