211652_close_icon
views-count2316 դիտում article-date 15:42 06-09-2017

«ՍԻՄԵՆՍ»-ը կարող է իր աջակցությունն ունենալ Հայաստանի առողջապահության ոլորտի զարգացման ծրագրերին

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է «ՍԻՄԵՆՍ» ընկերության Ուկրաինայի տարածաշրջանի գլխավոր տնօրեն Արտաշես Ղազարյանին, Հայաստանի և Մոլդովայի պատասխանատու, բիզնես վերլուծության ղեկավար Մայքլ Քլուգին և հայաստանյան ներկայացուցչության ղեկավարությանը։ Նրանք նախարարին համառոտ ներկայացրել են բժշկության ոլորտում ընկերության վերջին ձեռքբերումները։ Ընդգծվել է, որ «ՍԻՄԵՆՍ»-ը կարող է իր աջակցությունն ու մասնակցությունն ունենալ Հայաստանի առողջապահության ոլորտի զարգացման ծրագրերին։ Լևոն Ալթունյանը նշել է, որ ծանոթ է բժշկության ոլորտում «ՍԻՄԵՆՍ»-ի ունեցած դերակատարությանը և շուկայում ունեցած դիրքին։ Նախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող ծրագրերը` շեշտադրելով կանխարգելիչ սկրինինգային հետազոտությունները։ «Հայաստանի առողջապահության ոլորտն այսօր բարեփոխումների փուլում է։ Բժշկական օգնության որակի բարելավման և գործունեության թափանցիկության ապահովման ճանապարհին մենք կարևորում ենք նաև բժշկական կազմակերպությունների բիզնես պլանները և արտաքին աուդիտը»,-ասել է նախարար Ալթունյանը։ Քննարկվել են այս և մի շարք այլ ուղղություններով Հայաստանի հետ համագործակցությանը, դոնոր կազմակերպություններ ներգրավելուն առնչվող և այլ հարցեր: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը։

Նմանատիպ նյութեր