211652_close_icon
views-count13897 դիտում article-date 21:04 05-09-2017

Հպարտ եմ, որ եղել եմ իր կողմից բարձր գնահատված և վստահելի դատախազներից մեկը. Գևորգ Դանիելյան

Սիրված ու փորձառու իրավաբան, ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վախճանվել է ինչպես խորհրդային համակարգի, այնպես էլ անկախության սկզբնափուլի իրավագիտության ռահվիրաներից ԱՐՏԱՎԱԶԴ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, միակ մարդը, որը տարբեր ժամանակներում տեւական ժամանակով զբաղեցրել է արդարադատության նախարարի, գերագույն դատարանի նախագահի եւ գլխավոր դատախազի պաշտոնները, մարդ, որը չի կառչել իր աթոռից եւ երիտասարդ տարիներին կամավոր հրաժարվել է արդարադատության նախարարի պաշտոնից, երբ փորձել են «թելադրել», մարդ, որը միանշանակ եղել է ազնիվ ու անաչառ, միաժամանակ օժտված էր բնատուր հիշողությամբ, լոռեցու միամիտ սրամտությամբ ու ակնհայտ խորը գիտելիքներով: Ցավոք, նրան հիշում էին միայն հանրային արժեքներ դավանող այնպիսի լրագրողներ, ինչպիսիք են Ռուզաննա Մինասյանը, Գեւորգ Թոսունյանը եւ այլոք, սակայն նրանք ի զորու չէին անհրաժեշտ չափով ճանաչելի դարձնել այդ ուսանելի մարդուն: Հպարտ եմ, որ եղել եմ իր կողմից բարձր գնահատված եւ վստահելի դատախազներից մեկը: Աստված թող մեր սիրելի ավագ ընկերոջ հոգին լույսի մեջ պահի»:

Նմանատիպ նյութեր