Գեղարքունիքի մարզպետը Ծովագյուղում հետևել է հնդկացորենի բերքահավաքի աշխատանքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն այցելել է Ծովագյուղ համայնք, որտեղ համայնքի ղեկավար Վահրամ Գևորգյանի ուղեկցությամբ նախ եղել է «Ծովագյուղի Արծափ-Հնդկացորեն» կոոպերատիվի կողմից մշակվող հնդկացորենի դաշտերում, որտեղ հետևել է բերքահավաքի աշխատանքներին։
Կոպերատիվի նախագահ Արտաշես Խալաֆյանը մարզպետին տեղեկացրել է, որ այս տարի Ծովագյուղում հնդկացորնի ցանքերը կազմում են 111 հեկտար, որից 8 հեկտարի վրա արդեն ավարտվել են բերքահավաքի աշխատանքները և հավելել, որ յուրաքանչյուր հեկտարից ստացվել է մոտ 12 ցենտներ բերք։
Մարզպետին զեկուցվել է նաև, որ այս պահին հնդկացորենի վերամշակման գործարանում ընթանում են գազիֆիկացման աշխատանքներ, որի ավարտից հետո կսկսվեն հումքի վերամշակման աշխատանքները:
Իր խոսքում Կարեն Բոթոյանը նշել է, որ հնդկացորենի արտադրության ծավալները մարզում կարող են ընդլայնվել, ինչը հնարավորություն կտա ոչ միայն արտադրանքն իրացնել տեղական շուկայում, այլև՝ կազմակերպել արտահանում։
Այնուհետ Գեղարքունիքի մարզպետն այցելել է Ծովագյուղի մանկապարտեզ և Մուրացանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ ծանոթացել է առկա պայմաններին՝ համայնքային, պետական բյուջեով և միջազգային ծրագրերով իրականացված աշխատանքների որակին։
Հանդիպման ավարտին մարզպետը համայնքի ղեկավարի հետ քննարկել է հրատապ լուծում պահանջող համայնքային խնդիրներ։
[b]Գեղարքունիքի մարզպետարան [/b]