4091 դիտում
13:38 04-09-2017
Գեղարքունիքի մարզպետը Սևանում հետևել է ասֆալտապատման աշխատանքներին
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայց է կատարել Սևան համայնքնում, որի ընթացքում Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանի ուղեկցությամբ ծանոթացել է քաղաքում ընթացող ասֆալտապատման աշխատանքներին։
Մարզպետը մասնավորապես եղել է Սևանի Աբովյան, Սևանեցու փողոցներում, ինչպես նաև այցելել է համայնքի ջանքերով հիմնանորոգված բազմաբնակարան շենքերի բակային տարածքներ։
Շրջայցի ընթացքում Սևան համայնքի ղեկավարը մարզպետին ներկայացրել է նաև տեղեկատվություն՝ քաղաքի մնացած տարածքներում բարեկարգման ենթակա աշխատանքների նախապատրաստման մասին, զուգահեռաբար քննարկվել է նաև ֆինանսական լրացուցիչ աղբյուրների ստեղծման հնարավորությունները։
Այցի ավարտին մարզպետ Կարեն Բոթոյանն իր գոհունակությունն է հայտնել Սևան քաղաքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ, և նշել, որ մարզի արագ զարգացումն ապահովելու կարևոր նախապայմաններից մեկն էլ համայնքների ղեկավարների կողմից աշխատանքի հանդեպ ցուցաբերած պատասխանատվությունն ու հետևողականությունն է, որը կարելի է տեսնել Սևան քաղաքում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2510 դիտում
16:24 17-08-2020
Արցախի նախագահը հետևել է համայնքներում իրականացվող ասֆալտապատման և շինարարական աշխատանքներին
4758 դիտում
19:08 05-09-2017
Գեղարքունիքի մարզպետը Ծովագյուղում հետևել է հնդկացորենի բերքահավաքի աշխատանքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1180 դիտում
18:29 26-06-2024
Լոռու մարզպետը և Ալավերդու համայնքապետը հետևել են մարզում ընթացող վերականգնողական աշխատանքներին
Այս բաժնից
667 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին
487 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը
880 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ