Հակամարտության գոտի մահացու զենքի մատակարարումը չի նպաստում խաղաղությանը. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ անդրադարձել է Ուկրաինային մահացու զենք մատակարարելու ԱՄՆ որոշմանը: Այս մասին հաղորդում է [url=http://tass.ru/politika/4532397]tass[/url]-ը:
«Դա Միացյալ Նահանգների սուվերեն որոշումն է… մենք չեն կարող ազդել այդ գործընթացի վրա, սակայն կան ընդհանուր միջազգային կանոններ ու մոտեցումներ: Հակամարտության գոտի զենքի մատակարարումը չի նպաստում խաղաղությանը, այլ միայն խորացնում է իրավիճակը»,- ասել է Պուտինը: