1582 դիտում
21:55 15-02-2019
Պատերազմի վետերանների միության անդամներն այցելեցին Հաղթանակի զբոսայգի, ծաղիկներ դրեցին աֆղանական պատերազմի հերոսների հուշարձանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Armeniasputnik.am
[url=https://m.armeniasputnik.am/armenia/20190215/17302575/armenia-axvanakan-paterazm-haxtanaki-aygi.html?mobile_return=no&fbclid=IwAR3rvm0iwJYgX1WWmB1OTwNwOkY6qZsd9vkq8liDNTAFKI8O37-47SAQq8g]Armeniasputnik.am[/url]-ը գրում է. Երևանում փետրվարի 15-ին հարգանքի տուրք մատուցեցին պատերազմի հերոսներին` Աֆղանստանից խորհրդային զորքերի վերջնական դուրսբերման 30-րդ տարվա կապակցությամբ։ Պատերազմի վետերանների միության անդամներն այցելեցին Հաղթանակի զբոսայգի, որտեղ ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհեցին աֆղանական պատերազմի հերոսների հուշարձանի մոտ։
Միջոցառմանը մասնակցեցին աֆղանական պատերազմի ավելի քան 300 մասնակից։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետեր Մովսես Հակոբյանն ու Յուրի Խաչատուրովը, գործող զինվորականներ, ինչպես նաև պահեստազորի գեներալներ։
Աֆղանստանում պատերազմի վետերանների միության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մխիթարյանի խոսքով` նրանք ամեն տարի այս օրը հավաքվում են Հաղթանակի զբոսայգում` հարգանքի տուրք մատուցելու մարտական գործողությունների ժամանակ ընկած զինվորներին։
Խորհրդային բանակի համար աֆղանական պատերազմը 10 տարի է տևել` 1979-ից 1989 թթ.։ ԽՍՀՄ–ը մոտ 15 000 մարդ է կորցրել, ևս 53–ը հազարը վիրավորվել են։ Հայաստանից պատերազմին մասնակցել է շուրջ 3900 մարդ, որոնցից 86 զոհվել են, 300-ը` վիրավորվել։
Բացի այդ, 1992 թվականից Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի 8 ղեկավարներից երեքը ևս մասնակցել են Աֆղանստանի պատերազմին` Նորատ Տեր-Գրիգորյանցը, Յուրի Խաչատուրովն ու Մովսես Հակոբյանը։
«Մենք գիտեինք, որ օգնում ենք եղբայրական ժողովրդին, օգնում ենք նրանց ապրել։ Մենք ինչ կարողանում անում էինք։ Արդյո՞ք ստացվել է, այլ հարց է։ Կարևորը, որ մենք չէինք դավաճանում մեր սկզբունքներին», – Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում փետրվարի 14-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց աֆղանական պատերազմի մասնակից, գեներալ Արմեն Դարբինյանը։
ԱԺ նախկին պատգամավոր, Աֆղանական պատերազմի վետերանների խորհրդի նախագահ Արմեն Մխիթարյանի կարծիքով` մարտական գործողությունների մասնակիցները հետագայում օգտագործել են իրենց անգին փորձը Հայաստանի Զինված ուժերի ձևավորման գործում։
Մանրամասներն՝ [url=https://m.armeniasputnik.am/armenia/20190215/17302575/armenia-axvanakan-paterazm-haxtanaki-aygi.html?mobile_return=no&fbclid=IwAR3rvm0iwJYgX1WWmB1OTwNwOkY6qZsd9vkq8liDNTAFKI8O37-47SAQq8g]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
33752 դիտում
23:22 18-07-2018
Աֆղանական պատերազմի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը բացում է իրեն զրպարտողների դեմքը․ hayeli.am
Այս բաժնից
544 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
955 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան