Բեռլինը մերժել է Գյուլենի կողմնակիցների հաշիվները սառեցնելու Անկարայի պահանջը
Գերմանիայի իշխանությունները մերժել են ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենի՝ Գերմանիայում բնակվող կողմնակիցների հաշիվները սառեցնելու Թուրքիայի պահանջը: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` Անկարան այս մասին նոտա էր ուղարկել դեռևս 2017 թվականի սկզբին:
Գերմանիան հայտարարել է, որ այդ պահանջն իրագործելու համար «իրավական հիմք չունի»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրել էին 2016 թվականի հուլիսի 16-ին իրականացված և ձախողված հեղաշրջման փորձում մասնակցություն ունենալու մեջ: Անձամբ Գյուլենը հայտարարել էր, որ տեղի ունեցածի հետ ոչ մի կապ չունի և ավելին՝ դատապարտել էր այն: