Թուրքիայում շարունակվում են Գյուլենի կողմնակիցների ձերբակալությունները
Թուրքիայի Զաքարիա նահանգում գյուլենական շարժման դեմ պայքարի շրջանակներում ոստիկանության անցկացրած հատուկ գործողության ժամանակ ձերբակալվել է 28 քաղաքացի։
Ինչպես հաղորդում է Anadolu-ն, ձերբակալվածներին մեղադրում են հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման կազմակերպմանը մասնակից լինելու մեջ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի ազգային անվտանգության գործակալության նիստին, որին ներկա է գտնվել նաև այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, քննարկվել է երկրում հուլիսի 20-ից հայտարարված եռամսյա արտակարգ ռեժիմը երկարաձգելու հարցը։