Գյուլենի և նրա կողմնակիցների դատական գործը կսկսվի նոյեմբերի վերջին
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի և նրա 73 կողմնակիցների դատական գործը, որը հարուցված է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ անելու վերաբերյալ, կսկսվի նոյեմբերի վերջին։
Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Գործակալության աղբյուրի տվյալներով դատարանը վստահաբար հակված է մեղավոր ճանաչել կասկածյալներին հեղաշրջման փորձի մեջ։
Առաջին լսումները նշանակված են նոյեմբերի 22-25-ին։