Օգնում են փրկարարները
Սեպտեմբերի 2-ին, ժամը 10:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 2 շենքի երեսպատման սալիկները թուլացել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 8 սալիկ (մոտ 2 քմ) 5-րդ հարկից ընկնել են «Opel» մակնիշի 35 DL 475 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա: Առկա են այլ թուլացած սալիկներ. ընկնելու վտանգ չկա:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: