ՏԿՏՏՆ շենքում ռումբի կեղծ ահազանգի համար կասկածվում է նախարարության աշխատակիցը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան 10։26 ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքում ռումբ կա տեղադրված։ Նախարարության ողջ աշխատակազմը տարհանվել է շենքից։ Որոնողական աշխատանքների արդյունքում շենքում ռումբ չի հայտնաբերվել, և նախարարության աշխատակիցները վերադարձել են իրենց աշխատատեղերը։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ռումբ տեղադրելու վերաբերյալ կեղծ ահազանգի գործով արդեն իսկ կասկածյալ կա։ Վերջինս, որոշ տեղեկությունների համաձայն՝ նախարարության աշխատակից է։ ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության վարչությունից թերթի հարցին ի պատասխան ասել են, որ լրացուցիչ տեղեկություններ կտրամադրեն ավելի ուշ»:
[b]Մանրամսն՝ թերթի այսօրվա համարում:[/b]