21 ահազանգ՝ ԱԻՆ-ում. փրկարարները բացել են բոլոր փակ դռները
Սեպտեմբերի 1-2-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Սյունիքի մարզի Կապան, Կոտայքի մարզի Եղվարդ, Տավուշի մարզի Իջևան, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: