35196 դիտում
21:00 01-09-2017
Երևանի ոստիկանները հայտնաբերել են Մալաթիայում 2 եղբայրներին դանակի մի քանի հարվածներ հասցրած կասկածյալին. նա ձերբակալվել է
Երեկ՝ օգոստոսի 31-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները ստացված օպերատիվ-հետախուզական տվյալներն իրացնելիս՝ Ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 129 շենքի բնակիչ, 45-ամյա Բաբկեն Կարապետյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է օգոստոսի 29-ին իրենց շենքի բակում եղբայրներ՝ 35-ամյա Արթուր և 33-ամյա Արսեն Պողոսյաններին իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Բ. Կարապետյանը Հայաստանի քննչական կոմիտեի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/30/1076053/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, օգոստոսի 30-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում Աստղիկ բժշկական կենտրոնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ որովայնի շրջանի կտրած վերք ախտորոշմամբ իրենց մոտ էին տեղափոխվել 2 քաղաքացի:
Հիվանդանոց էին մեկնել Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Շահբազյանի գլխավորությամբ:
Ժամանել էին նաև նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները: Ոստիկանները պարզել էին, որ վիրավորներն են Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչներ, 35-ամյա Արթուր Պողոսյանը և 33-ամյա Արսեն Պողոսյանը:
Վերջիններս ոստիկաններին հայտնել էին, որ մարմնական վնասվածքները ստացել են Անդրանիկի փողոցի 127 շենքի բակում՝ իրենց անծանոթ անձանց կողմից:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ նրանք ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկություններ հայտնել:
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: