7458 դիտում
19:18 01-09-2017
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության շենքը սեպտեմբերի 19-ին 13.223.400.652 ՀՀ դրամով կհանվի աճուրդի
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2017թ. սեպտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին, «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում: Հասցեն` ք. Երեվան, Դ.Անհաղթի 23: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը:
Վաճառվում է ՀՀ կառավարության 2017թ. օգոստոսի 3-ի թիվ 947-Ա որոշմամբ օտարման ենթակա «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված պետական սեփականություն հանդիսացող, Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 28 հասցեում գտնվող՝ 7809.9 քառ. մետր մակերեսով շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող՝ 0.252065 հեկտար մակերեսով հողամասը: Աճուրդի մեկնարկային գինը՝ 13.223.400.652 ՀՀ դրամ:
Նմանատիպ նյութեր
6387 դիտում
10:25 22-08-2017
Տրանսպորտի նախարարության շենքը կրկին աճուրդի է հանվելու. մեկնարկային գինը՝ 13.223.400.652 դրամ. «Ժողովուրդ»
4270 դիտում
19:14 06-10-2016
Տրանսպորտի և կապի նախարարության շենքը հանվում է աճուրդի
Այս բաժնից
739 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
628 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
829 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am