4324 դիտում
19:14 06-10-2016
Տրանսպորտի և կապի նախարարության շենքը հանվում է աճուրդի
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Նալբանդյան փողոց 28 հասցեում գտնվող 7809.9 քառ. մետր մակերեսով շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող 2520 հա մակերեսով հողամասը կօտարվի՝ դասական աճուրդով: Աճուրդի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսը՝ 13 մլրդ 223 մլն 413 հազար 600 դրամ:
Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ գույքը ձեռք բերելու դեպքում գնորդը պարտավոր է վճարել նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 151 մլն 226 հազար 400 դրամ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմը կտեղակայվի Երևանի Վ.Սարգսյան 3 հասցեում:
Նմանատիպ նյութեր
7518 դիտում
19:18 01-09-2017
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության շենքը սեպտեմբերի 19-ին 13.223.400.652 ՀՀ դրամով կհանվի աճուրդի
6444 դիտում
10:25 22-08-2017
Տրանսպորտի նախարարության շենքը կրկին աճուրդի է հանվելու. մեկնարկային գինը՝ 13.223.400.652 դրամ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1639 դիտում
21:30 31-01-2025
ՊԵԿ-ը շարունակում է ներկայացնել՝ ինչպես լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը
1021 դիտում
21:10 31-01-2025
«Սահմանազատման» ավարտին խոցելի Տավուշ ենք ունենալու՝ ծանրացող մարտահրավերներով․ Աբրահամյան
976 դիտում
21:01 31-01-2025
Լիտվայի դեսպանը շնորհավորել է ՀՀ-ում ԵՄ առաքելությանը՝ մանդատի երկարաձգման կապակցությամբ