211652_close_icon
views-count2929 դիտում article-date 12:44 01-09-2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

Գիտելիքի օրվա առթիվ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, ծնողներ ու ուսուցիչներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ: Կանաչ ճանապարհ եմ մաղթում նոր ուսումնական տարում առաջին դասարան եկած մեր երեխաներին և այն երիտասարդներին, ովքեր ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ: Ձեզ շատ հետաքրքիր իրադարձություններով լի ու կարևոր տարիներ են սպասում: Փորձեք հնարավորինս արդյունավետ օգտագործել այդ ժամանակը: Այս օրվա գլխավոր հերոսներն են նաև ուսուցիչները, քանի որ նրանք չափազանց մեծ դերակատարություն ունեն մեր երեխաների կրթման և դաստիարակման գործում: Ուսուցիչներից է կախված, թե ինչ գիտելիքներ է ստանալու երեխան, բարոյական ինչ սկզբունքներով է առաջնորդվելու մեծ կյանքում, որքանով է մրցունակ ու ակտուալ լինելու ժամանակակից աշխարհում, ինչպես է դրսևորվելու հասարակության մեջ ու ինչպես է վերաբերվելու իր երկրին: Բոլորս ենք ժամանակին աշակերտ եղել ու բոլորս էլ հիշում ենք մեր սիրելի ուսուցիչներին, որոնց մինչ օրս շատ շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ նրանք տվել են մեզ: Ուզում եմ իմ անսահման հարգանքն ու երախտագիտությունը հայտնել ուսուցիչներին իրենց աշխատանքի համար՝ մաղթելով նրանց քաջառողջություն, համբերություն, լավատեսություն ու երջանկություն: Ուզում եմ նաև, որ վստահ լինեք, որ մենք անելու ենք հնարավորը, որպեսզի ուսուցիչը Հայաստանում լինի մաքսիմալ պաշտպանված և գնահատված պետության կողմից՝ գիտակցելով, որ ինչ էլ անենք, պարտք ենք ունենալու ձեր հանդեպ: Մի՛շտ»։

Նմանատիպ նյութեր