Հանրապետությունում շարունակվում են անասնահակահամաճարակային կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումները
Հանրապետությունում անասնահամաճարակային կայուն իրավիճակ ստեղծելու և պահպանելու նպատակով Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում ծրագրի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվում են մի շարք հիվանդությունների նկատմամբ անասնահակահամաճարակային կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներ:
Մասնավորապես, համայնքը սպասարկող անասնաբույժների միջոցով բոլոր համայնքներում երրորդ եռամսյակում պլան-ժամանակացույցով նախատեսված համապատասխան միջոցառումներ են իրականացվում խոշոր և մանր եղջերավոր կենդանիների դաբաղ, սիբիրախտ, բրուցելոզ, խոշոր եղջերավոր կենդանիների նոդուլյար մաշկաբորբ, խշխշան պալար (էմկար) և ձիերի սիբիրախտ հիվանդությունների նկատմամբ:
Կարևորելով կենդանիների առողջության բարելավմանն ու անվտանգ կենդանական ծագման արտադրանքի ապահովմանն ուղղված միջոցառումների պատշաճ և ժամանակին իրականացումը՝ հորդորում ենք համայնքների ղեկավարներին և անասնատերերին աջակցություն ցուցաբերել միջոցառումների իրականացման ընթացքում:
Միաժամանակ, անասնաբույժներին ու անասնատերերին խորհուրդ է տրվում խստորեն հետևել կենդանիների գլխաքանակի և իրականացված միջոցառումների վերաբերյալ համապատասխան մատյանների վարմանը:
Հարցերի և խնդիրների դեպքում զանգահարել ՀՀ գյուղատնտեսության նախարարության թեժ գիծ` [b]055 541-968[/b] հեռախոսահամարով: