211652_close_icon
views-count15813 դիտում article-date 08:05 01-09-2017

Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց խարդախությամբ ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակության հետ կապված 6 ամբաստանյալի դատական նիստերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Oգոստոսի 31-ին, Երևան քաղաքի Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստը կապված խարդախությամբ ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակության հետ, հետաձգվեց պաշտպաններից մեկի բացակայության պատճառով: Գործով 6 ամբաստանյալներն են Արմեն Էբոյան, Երեմ Մարգարյան, Մարտին Ամիրխանյան, Արտյոմ Գրիգորյան, Հերիքնազ Մարտիրոսյան, Վարդգես Սիրականյան: Նրանց Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունները ներկայացնում ենք ստորև օգտվելով www.datalex.am դատական տեղեկատվական համակարգի կայքից: Արմեն Էբոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող Երեմ Մարգարյանին ստանալ կաշառք՝ իր ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար,բայցի այդ, նախնական համաձայնության գալով Հերիքնազ Մարտիրոսյանի հետ, խմբի կազմում, Վարդգես Սիրականյանի օժանդակությամբ, խարդախության եղանակով կատարել է ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն։ Երեմ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա որպես պաշտոնատար անձ, կաշառք ստանալու խոստում է տվել, ապա նաև ստացել է կաշառք՝ իր լիազորությունների շրջանակում, պաշտոնեական դիրքն օգտագործելով կաշառ տվող անձի օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար, բացի այդ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ։ Մարտին Ամիրխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պաշտոնատար անձին կաշառք է տվել, այսինքն՝ նախապես խոստացել ու տվել է դրամ՝ իր օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում գործողություն չկատարելու համար։ Արտյոմ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է իր բարեկամ Մարտին Ամիրխանյանին պաշտոնատար անձ հանդիսացող, ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայության Բավրիայի մաքսային կետի պետ Երեմ Մարգարյանին 400 ԱՄՆ դոլար կաշառք տալուն։ Հերիքնազ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով Արմեն Էբոյանի հետ, խմբի կազմում, Վարդգես Սիրականյանի օժանդակությամբ, խարդախության եղանակով կատարել է ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն։ Վարդգես Սիրականյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է մի խումբ անձանց՝ Արմեն Էբոյանի և Հերիքնազ Մարտիրոսյանի կողմից նախնական համաձայնությամբ խարդախության եղանակով կատարել է ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն։ Դատական հաջորդ նիստ նշանակվեց սոպտեմբերի 15-ին, ժամը 10:30-ին: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր