211652_close_icon
views-count1365 դիտում article-date 12:32 06-08-2014

Բնապահպանության նախարարությունում կայացել է ՀՀ բնապահպանության նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի անդրանիկ նիստը

ՀՀ բնապահպանության նախարարությունում այսօր կայացել է ՀՀ բնապահպանության նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցել են ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների, տարբեր բուհերի և ՀՀ բնապահպանության նախարարության գիտնականները: Այս մասին է տեղեկացնում ՀՀ Բնապահպանության մամուլի ծառայությունը: Գիտատեխնիկական խորհրդի գործունեության նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ոլորտում գիտականորեն հիմնավորված մոտեցումների կիրառմանը, մթնոլորտի, հողերի, ջրերի, ընդերքի, կենդանական և բուսական աշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման ու վերարտադրության բնագավառներում պետական քաղաքականության ձևավորմանը և ռազմավարության մշակմանը: Արամայիս Գրիգորյանը, ողջունելով խորհրդի անդամներին, իր շնորհակալությունն է հայտնել համագործակցության և աջակցության պատրաստակամության համար և հույս հայտնել, որ գիտական ներուժի արդյունավետ օգտագործումը թույլ կտա առավել ճիշտ և գիտականորեն հիմնավորված մոտեցումներ ցուցաբերել հետագա նախաձեռնություններում: Խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են հանրապետությունում հիմնախնդիր հանդիսացող և հրատապ լուծում պահանջող ջրային ռեսուրսների, կենսառեսուրսների կառավարման և պոչամբարների հետ կապված հարցերը: Գիտատեխնիկական խորհրդի նիստում որոշում է ընդունվել ներկայացնել առաջարկություններ` խորհրդի հաջորդ նիստի օրակարգը ձևավորելու և 2015-ի աշխատանքային ծրագիրը հաստատելու նպատակով:

Նմանատիպ նյութեր