211652_close_icon
views-count3916 դիտում article-date 11:28 31-08-2017

Խոտածածկ տարածքներում բռնկված բոլոր հրդեհները մարվել են

Օգոստոսի 30-31-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Կողբ թաղամասի թիվ 81/1 տան մոտակայքում՝ 1500 քմ, Թբիլիսյան խճուղի թիվ 3/1 շենքի մոտակայքում՝ 2000 քմ, Մուշավանից դեպի Նուբարաշեն գերեզմանատուն տանող ավտոճանապարհին՝ «Էրեբունի» այգեգործական ընկերության մոտակայքում՝ մոտ 9000 քմ, Կոտայքի մարզի Արամուս գյուղի նոր գերեզմանատանը՝ մոտ 1500 քմ, Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցում՝ եկեղեցու մոտակայքում՝ մոտ 100 քմ, Կամարիս գյուղի գերեզմանատանը՝ մոտ 55 հա, Վանևան գյուղի սկզբնամասում՝ մոտ 1 հա, Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանի մոտակա դաշտում՝ մոտ 150 քմ, Նոր գեղի գյուղի Բանավան թաղամասի թիվ 4 տան հարակից տարածքում՝ մոտ 4 հա, Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի սկզբնամասում՝ մոտ 3000 քմ, Բերդից-Վերին Կարմիր Աղբյուր ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Այգեհովիտ գյուղի Կայանավան բնակավայրի դպրոցի մոտ՝ 4 հա, Հովք գյուղի մոտ՝ 5000 քմ, Ալավերդի-Թումանյան ավտոճանապարհին՝ գնացքի գծերի մոտակայքում՝ մոտ 2 հա, Արագածոտնի մարզի Աղքձք գյուղի դաշտերում՝ 30 հա խոտածածկույթ և 4 հա խնձորի այգի՝ մասամբ, Արարատի մարզի Սայաթ-Նովա - Նիզամի գյուղերի խաչմերուկի մոտակայքում՝ 3 հա, Գինեվետ՝ գյուղում այրվել է մոտ 2000 քմ խոտածածկույթ և մասնակի ջերմահարվել՝ 30 ծիրանենի, Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի մոտակա հանդամասում այրվել է մոտ 6 հա ցորենի հնձած արտ և ջերմահարվել՝ մոտ 60 տնկի, Արծվանիստ գյուղում՝ մոտ 3 հա ցորենի հնձած արտ, Մարտունի քաղաքի քաղաքային աղբանոցի մոտակայքում՝ մոտ 2 հա, Շատվան գյուղի Կենտրոնական փողոցում՝ մոտ 300 հակ կուտակված անասնակեր, Սյունիքի մարզի Վարդավանք գյուղի մոտակայքում՝ 2.5 հա, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի կարի ֆաբրիկայի մոտ՝ 900 քմ, Ագարակ գյուղում՝ մոտ 25 հա, Օձուն գյուղի մոտակայքում՝ 4 հա, Այգեհովիտ-Վազաշեն ավտոճանապարհի մոտակայքում՝ մոտ 2000 քմ խոտածածկույթ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր