1626 դիտում
20:08 30-08-2017
Քննարկվել են Երևանի և Ցինդաոյի քաղաքների միջև ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
Երևան և Ցինդաո քաղաքների միջև ստորագրված Մտադրությունների մասին հուշագրի շրջանակում գործարար կապերի հաստատման և զարգացման, ինչպես նաև ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացման հարցեր են քննարկվել քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, Չինաստանի Ցինդաո քաղաքի քաղաքային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Լիու Շենգժենի գլխավորած պատվիրակության անդամները, ոլորտի պատասխանատուներ, չինական մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին` Կամո Արեյանն ընդգծել է, որ երկու քաղաքների միջև ստորագրված հուշագիրը բոլոր ուղղություններով փոխշահավետ գործակցության հնարավորություն է ընձեռում:
«Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված է շուրջ 50 ներդրումային ծրագիր, սակայն մենք ողջունում ենք նաև փոխշահավետ համագործակցության ցանկացած նոր առաջարկ: Այսօր մայրաքաղաքն ունի գերակա մի շարք խնդիրներ, որոնք համագործակցության լայն հնարավորություն են ընձեռում», - ընդգծել է Կամո Արեյանը:
Հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, ներկայացնելով քաղաքապետարանի կողմից մշակված ներդրումային փաթեթներն ու քաղաքականությունը, ընդգծել է, որ գործող օրենսդրական դաշտը ավելի նպաստավոր է դարձնում Երևանում ներդրումային միջավայրը:
Ցինդաոյի քաղաքային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Լիու Շենգժենը, շնորհակալություն հայտնելով տեղեկատվության և ծրագրերի ներկայացման համար, նշել է, որ ներդրումային փաթեթներն առավել մանրամասն կուսումնասիրվեն և կփոխանցվեն նաև հնարավոր այլ ներդրողների:
Կամո Արեյանը համոզմունք է հայտնել, որ կողմերը առաջիկայում կուղենշեն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները, որոնց շուրջ կծավալվի գործնական քննարկում:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ, ինչն իր հերթին կնպաստի հետագա համագործակցության համաձայնագրի ձևավորմանը:
Նմանատիպ նյութեր
2148 դիտում
21:53 01-12-2017
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
3917 դիտում
14:27 30-08-2017
Երևանի քաղաքապետարանի և Ցինդաոյի քաղաքային ժողովրդական կոնգրեսի միջև Մտադրությունների հուշագիր է ստորագրվել
Այս բաժնից
922 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
790 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
811 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը