Քեզ բացակա չենք դնի. Հոռոմ գյուղում տեղի ունեցավ 26-ամյա հերոսի հուղարկավորությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 29-ին, Շիրակի մարզի Հոռոմ գյուղում տեղի ունեցավ օգոստոսի 27-ին Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացած պայմանագրային զինծառայող Արտակ Բիշարյանի հուղարկավորությունը:
Արտակը 26 տարեկան էր, սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, որն ավարտելուն պես մեկնել էր Արցախ:
Հարազատները զրույցի ընթացքում պատմում էին, որ Արտակի հայրենասիրությունը աչքի է ընկել դեռ վաղ հասակից։
«Ստիպում էր, որ իրեն ամեն օր դաս հարցնեմ, զինվորական շորեր էր միշտ հագնում...»,-պատմում է Հոռոմի միջնակարգ դպրոցի զինղեկը, ով միաժամանակ նաև Արտակի մորեղբայրն է:
Արտակը ծնվել էր 1991 թվականին, ամուսնացած չէր: Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Ա. Բիշարյանին հետմահու շնորհվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի