211652_close_icon
views-count98201 դիտում article-date 22:26 18-06-2017

Լավագույն տղերքը հեռանում են. Քեզ բացակա չենք դնի. Սեւանում տեղի ունեցավ 20-ամյա հերոսի հոգեհանգիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում այսօր՝ հունիսի 18-ին տեղի ունեցավ հունիսի 16-ին հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող, 20-ամյա Վիգեն Պետրոսյանի հոգեհանգստի արարողությունը: Վիգենը ծնունդով Սեւան քաղաքից էր: Հոգեհանգստի արարողությանը ներկա էին մարզային եւ քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, բարձրաստիճան սպաներ եւ պարզապես զինվորի մահը սգացող քաղաքացիներ: Հոգեհանգստի կարգն անցկացրեց Գեղարքունիքի թեմի առաջնորդը: Հերոսի հոգեհանգստին ներկա հարազատները, ընկերները ասամ էին Վիգենը ազնիվ, հայրենասեր, ընկերասեր անձնավորություն էր եւ երբեք չի խուսափել ծառայությունից: Վիգենը շատ հավասարակշռված, խելացի ու բարձր առաջադիմությամբ աշակերտ էր, Սեւանը սգում է մեր Վիգենի մահը, նա ապրիլյան պատերազմին է մասնակցել, երբ ազերի բաշիբոզուկները փորձել էին ոտնձգություններ կատարել իրենց վստահված պոստերի վրա, սակայն ամեն անգամ Արցախի Պաշտպանության բանակի սպաների և զինակից ընկերների հետ արժանի հակահարված էին տվել ճիվաղներին: «Դեպքը տեղի է ունեցել դիրքերում, ընկերներով ծառի տակ սուրճ եփելիս են եղել։ Հրամանատարը մեզ ասեց, որ Վիգենը սուրճ էր եփում եւ իրեն էլ է առաջարկել, բայց ինքը հրաժարվել է: Ու հենց դրանից մի քանի րոպե հետո է տեղի ունեցել դեպքը: Մեջքն ու գլուխն էր վնասվել: Վիգենը շատ կապված էր փոքր եղբոր հետ, առանց նրա չէր պատկերացնում իր կյանքը: Հուլիսի 20-ին պիտի տուն գար, բայց….շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Նա մինչեւ բանակ գնալը աշխատել է, օգնել ընտանիքին..»,-պատմեց հորեղբայրը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր