12062 դիտում
23:16 29-08-2017
ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը շնորհավորել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան 57-ամյակի առթիվ
Մեծարգո՛ պարոն նախագահ.
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների, ընտանիքիս եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 57-ամյակի կապակցությամբ։
Հարգարժա՛ն Բակո Սահակի, մաղթում եմ Ձեզ եւ Ձեր ընտանիքին առողջություն, երջանկություն, հաջողություններ։ Մաղթում եմ Ձեզ երկար տարիների ազգաշահ, պետականամետ գործունեություն։ Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ ես սրտանց շնորհավորում եմ Արցախի հերոսական ժողովրդին, քանզի տեսել եմ, թե ինչ ժողովրդականություն եք վայելում, թե ինչպես է Ձեզ սիրում եւ հարգում արցախցին։ Դա միանգամայն հասկանալի է, որովհետեւ Ձեր ողջ գիտակցական կյանքը նվիրել եք Արցախի ազատագրմանը, Արցախ պետության ստեղծմանը, կայացմանն ու զորեղացմանը։
Մենք միասին դժվարին ճանապարհ ենք անցել 1989-94 թվականների պատերազմի տարիներին։ 1994-ից հետո նվիրվել ենք պետականաշինությանը, ուժային կառույցների ձեւավորմանը։
Դուք տարբեր առանցքային պաշտոններում ծառայություններ եք մատուցել Արցախի ժողովրդին եւ հայկական Արցախ պետությանը։ Արդեն 10 տարի է, որ պատվով ղեկավարում եք Արցախը՝ աշխարհին ապացուցելով, որ առաջադեմ, ժողովրդավարական, մարդու իրավունքները հարգող Արցախը չի կարող լինել հետամնաց, ֆեոդալական, բռնատիրական Ադրբեջանի կազմում։
Հարգելի՛ նախագահ, հավաստիացնում եմ, որ երկրապահական եռասերունդ ընտանիքը հավերժ կանգնած է Արցախի եւ արցախցու կողքին։ Երկրապահը 1989-ից Արցախում է, մեր տղաներն անընդհատ էլ Արցախի սահմանային զորամասերում են, հայ դիրքապահի կողքին են։ Դեռ մի քանի օր առաջ հանդիպեցինք Արցախյան հերթական ուխտագնացության շրջանակներում, ինչը մեր հավերժ բարեկամության ապացույցներից մեկն է։
Վստահ եղեք, հարգարժա՛ն Բակո Սահակի, որ երկրապահական եռասերունդ ընտանիքը հավերժ կանգնած է լինելու հայկական արդար պահանջատիրության դիրքերում, հայ ազգի, հայկական զույգ պետությունների շահերի պաշտպանության դիրքերում: Հայաստանն ու Արցախը մեկ ամբողջություն են, ինչպես անունն ու ազգանունը:
Այսօր աշխարհասփյուռ հայությունը, միասնական դրոշի ներքո, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, միասնական ծրագիր է իրագործում, որի կարեւորագույն բաղադրիչն այս փուլում Արցախի ինքնիշխանության եւ անվտանգության երաշխավորումն է:
Արցախյան առողջ երկարակեցություն Ձեզ, պարո՛ն նախագահ։ Եվ վստահ եղեք, որ միասին դեռ բազում անելիքներ ունենք՝ ի բարօրություն աշխարհասփյուռ հայ ազգի, ի փառս Հայաստանի Հանրապետության եւ հայկական Արցախ պետության։
[b]ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,
ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ, ԶՈՐԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ [/b]
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
742 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
619 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
424 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը