Եգիպտոսում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 14 մարդ է մահացել
Եգիպտոսի Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Կահիրեի հարավում ավտոբուսի և բեռնատարի վթարի հետևանքով 14 մարդ է մահացել, ևս 42-ը վիրավորվել են: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` վթարը տեղի է ունեցել Բենի-Սուեյֆի մարզում: Ուղևորատար ավտոբուսը նախ բախվել է բեռնատարին, այնուհետև 2 մեքենաներն էլ հայտնվել են կամրջից ցած:
Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով Եգիպտոսում վթարների հետևանքով տարեկան 12 հազար մարդ է մահանում: