211652_close_icon
views-count47573 դիտում article-date 16:36 29-08-2017

Երևանում 51-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել իր հորը և եղբորը՝ սեղմելով նրանց Opel-ի և Ford-ի արանքում, վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:45-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում Արարատյան 1-ին զանգվածի 4/1 շենքի 46 բնակարանի բնակիչ՝ 51-ամյա Արմեն Ահարոնյանը իր վարած Opel մակնիշի 98 AA 899 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հոգու՝ վերջիններիս սեղմելով իր և Ford Transit մակնիշի 35 AX 070 համարանիշի ավտոմեքենաների արանքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վրաերթի ենթարկվածները հանդիսանում են վարորդի հայրը և եղբայրը, ովքեր տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ 1-ին սպայական գումարտակի հերթապահ մասի պետի օգնական Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Դավիթ Խանաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վիրավորների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր