Ժիրինովսկին նշել է Պուտինի 3 հիմնական սխալները
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին գտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 3 կարևոր սխալ է թույլ տվել։ Այդ մասին նա հայտնել է հայտնի լրագրող և վիդեոբլոգեր Յուրի Դյուդյուին տված հարցազրույցում։
Ըստ Ժիրինովսկու՝ առաջին սխալն այն է, որ Պուտինը չպետք է հրաժարվեր ՌԴ սուբյեկտների ընդլայնումից։
Երկրորդ սխալը՝ քաղաքական գործչի կարծիքով, այն է, որ նախագահը պետք է «վերցներ» ողջ Ուկրաինան, այլ ոչ միայն Ղրիմը միացներ Ռուսաստանին։
Երրորդ սխալ է նշել այն, որ Պուտինը սխալ քաղաքականություն է վարում մանր բիզնեսի հարցում։