2494 դիտում
13:39 29-08-2017
«Երևանյան ամառ 2017». լավագույն մարզական վարչական շրջան է ճանաչվել Նորք-Մարաշը
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Թումոյի արգում տեղի է ունեցել «Երևանյան մարզական ամառ 2017» 4-րդ միջոցառումը, որի շրջանակում Երևանի 12 վարչական շրջանների թիմերն իրենց ուժերն են չափել տարբեր մարզաձևերում:
Մարզական միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը, քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, սպորտի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներ:
«Միջոցառման նպատակը սպորտային մշակույթը մայրաքաղաքում քարոզելն ու տարածելն է, ինչպես նաև տարբեր մարզաձևերի հանրայնացումը, որպեսզի ավելի շատ մարդիկ ներգրավվեն Երևանի մարզական կյանքին»,- նշել է Գոռ Վարդանյանը:
«Երևանյան մարզական ամառ 2017» մրցախաղի արդյունքներով արդեն 3-րդ անգամ անընդմեջ լավագույն մարզական վարչական շրջան է ճանաչվել Նորք-Մարաշը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Շենգավիթի թիմը, երրորդը՝ Նոր-Նորքի թիմը:
Միջոցառման շրջանակում նաև ամփոփվել են «Առողջ սերունդ՝ պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային մարզական փառատոնի արդյունքները: Թիմային հաշվարկով բակային մարզական փառատոնում առաջին հորիզոնականը գրավել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը՝ արժանանալով Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթին: Երկրորդ տեղում Աջափնյակը ներկայացնող պատանի մարզիկներն էին, իսկ երրորդ հորիզոնական միավորների քանակով միմյանց միջև կիսել էին Շենգավիթ և Նոր-Նորք վարչական շրջանները:
«Երևանյան մարզական ամառ 2017»-ի շրջանակում կազմակերպվել են նաև տարբեր մարզաձևերի ցուցադրական ելույթներ: Միջոցառումն ուղեկցվել է հետաքրքիր համերգային ծրագրով:
Նմանատիպ նյութեր
1848 դիտում
12:57 31-08-2016
Նորք-Մարաշը ճանաչվել է լավագույն մարզական վարչական շրջան
18917 դիտում
16:50 22-08-2017
«Երևանյան ամառ 2017». մայրաքաղաքում կայացավ «Մարզական ամառ» մոտոկրոսի առաջնությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
8835 դիտում
20:57 24-06-2017
«Երևանյան ամառ 2017». «Երևանյան գեղանկար»-ում ստեղծվեց «Երևանյան տարեգրություն» աբստրակտ կտավը
Այս բաժնից
862 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
703 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
760 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են