211652_close_icon
views-count1848 դիտում article-date 12:57 31-08-2016

Նորք-Մարաշը ճանաչվել է լավագույն մարզական վարչական շրջան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել մայրաքաղաքի «Ջրաշխարհ» համալիրում կազմակերպված «Երևանյան մարզական ամառ 2016» մարզամշակութային միջոցառմանը: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կյանքի կոչվող ու արդեն հաճելի ավանդույթ դարձած այս միջոցառումը, որն ուղղված է մարզական կյանքի աշխուժացմանն ու առողջ ապրելակերպին, դարձել է սիրված ու սպասված: Երևանի 12 վարչական շրջանների թիմերի շքերթով մեկնարկած միջոցառումն ուղեկցվել է ցուցադրական ելույթներով: Հանդիսատեսին ողջունել են նաև պարային սիրված խմբեր: Երրորդ տարին անընդմեջ անցկացվող միջոցառման շրջանակում վարչական շրջանների թիմերը մրցել են միմյանց հետ տարբեր մրցախաղերում: «Երևանյան մարզական ամառ 2016» մրցախաղի արդյունքներով լավագույն մարզական վարչական շրջան է ճանաչվել Նորք-Մարաշը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիմը, իսկ երրորդ տեղը` Նոր Նորք վարչական շրջանը: Հաղթող թիմերին գավաթները հանձնել ու շնորհավորել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հանդիսավոր արարողության շրջանակում պարգևներ են հանձնվել նաև «Երևանյան ամառ 2016» եռամսյա ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի համար անցկացված 8 մրցաշարերից բաղկացած փառատոնում հաղթած վարչական շրջանների թիմերին: Երեք տարի անընդմեջ «Առողջ սերունդ՝ պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնի գավաթը շահելու համար էլ այն մշտապես հանձնվել է Աջափնյակ վարչական շրջանին:

Նմանատիպ նյութեր