Հայաստանում աշխատունակ տարիքի մարդկանց թիվը նվազել է 207 հազարով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանից ահռելի չափերի հասած արտագաղթի հետևանքներն իրենց զգացնել են տալիս ամեն բնագավառում:
«Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ վերջին տարիներին կտրուկ նվազել է աշխատունակ տարիքի մարդկանց թիվը: Իսկ սա, բնականաբար, իր բացասական հետևանքներն է ունենում երկրի տնտեսության և, ընդհանրապես, բոլոր բնագավառների վրա:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` եթե 2008թ. Հայաստանում աշխատունակ տարիքի մարդկանց թիվը 2 մլն 169.9 հազար էր, ապա արդեն 2016թ. այն դարձել է 1 մլն 962.9 հազար: Ասել է, թե այս ինը տարվա ընթացքում միայն աշխատունակ բնակչության թիվը, ըստ պաշտոնական վիճակագրության, նվազել է 207 հազարով:
Սա նշանակում է՝ նույնքան պակասել է երկրում որևէ արտադրանք տվող, որևէ արտադրանք սպառող և, վերջապես, հարկ վճարող քաղաքացիների թիվը՝ դրա բոլոր հետևանքներով հանդերձ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]