1574 դիտում
10:21 19-05-2016
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը շրջում է մարզերով և մարդկանց փորձում համոզել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ը տեղեկացավ, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչներն այս օրերին շրջում են Հայաստանի մարզերով և մարդկանց փորձում համոզել, որ տվյալ համայնքում իրենց ներկայացուցիչը լինեն։ Նոր անունով հանդես եկող ՕԵԿ-ականները պոտենցիալ հավաքագրվողներին խոստանում են, որ եթե նրանք համաձայնեն, ապա իրենց կուսակցության ղեկավարությունը հնարավոր է օգնի ինչ-ինչ խնդիրներ լուծելու հարցում, իսկ 2017 թվականի գարնանը կայանալիք ԱԺ ընտրությունների ժամանակ քարոզարշավի փուլում իրենց ներկայացնելու դեպքում նրանք կվարձատրվեն։
«Ժողովուրդ»–ը փորձեց «Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական և քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանից վերը բերված լուրերի առնչությամբ մեկնաբանություն ստանալ։ Վերջինս ի պատասխան՝ ասաց. «Մենք ՀՀ բոլոր մարզերի բնակավայրերում և Երևանում ունենք մեր կուսակցականները, ձևավորած թիմերը, կառույցները։ Դրանք վաղուց կան և գործում են։ Մարդկանց որսալու, խոստումներ տալու խնդիր չկա։ Մարդիկ «Հայկական վերածնունդ»–ին միանում են՝ կուսակցության ծրագրային և գաղափարային դրույթներից ելնելով»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5416 դիտում
10:18 29-08-2017
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը դուրս չի եկել հետընտրական սթրեսից. «Ժողովուրդ»
1717 դիտում
09:17 20-09-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 10 մարզերով
Այս բաժնից
1357 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1300 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7750 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով