3629 դիտում
20:45 28-08-2017
Նախագահն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ով պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ այցելել է Հայաստան:
Հանրապետության Նախագահը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ընդհանուր առմամբ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում և, մասնավորապես, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանն առնչվող հարցեր:
Նշելով, որ այս տարի լրանում է Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 25 և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ձևավորման 15 տարին՝ Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ այս տարեդարձները լավ առիթ են անդրադառնալու կազմակերպության անցած ճանապարհին և ուղենշելու զարգացման հետագա ընթացքը:
Սերժ Սարգսյանը կարևորել է անցած տարի Երևանում ընդունված՝ մինչև 2025թ. ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարության իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքները:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և զեկուցել վերջին շրջանում կազմակերպության կողմից իրականացված աշխատանքների և կայացած միջոցառումների մասին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ:
Նմանատիպ նյութեր
2833 դիտում
15:55 15-04-2016
Նախագահն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, միացյալ շտաբի պետին և ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստի մասնակիցներին
1475 դիտում
17:54 05-02-2015
Նախագահն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին և ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարին
Այս բաժնից
1615 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ