Մեծամորում օձը մտել է ննջասենյակ
                        Օգոստոսի 28-ին, ժամը 09:16-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։ 
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

