22-ամյա Սրբուհին դանակահարել է ընկերոջ ննջասենյակ մտած ընկերուհուն
22-ամյա Սրբուհի Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկերոջ՝ Արման Դավթյանի, նրա ընկերոջ և ընկերուհիների հետ Անդրանիկի փողոցի 71 շենքի բնակարաններից մեկում օղի են խմել:
Լինելով ոգելից խմիչքի ազդեցության տակ՝ Ս. Գասպարյանը վիճաբանել է աղջիկների հետ, որը վերածվել է քաշքշուկի: Կ․ Դանիելյանը հայհոյել է Գասպարյանին, ապա մտել է ննջասենյակ՝ Դավթյանին արթնացնելու համար: Ս. Գասպարյանը վերցնելով խոհանոցային դանակը՝ նրա հետևից մտել է ննջասենյակ և դանակահարել Դանիելյանին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք։
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը տեղեկացավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից։
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։