Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 29-ամյա վարորդը «Toyota Altezza»-ով բախվել է գազատար խողովակի հենասյանը և կողաշրջվել․ օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Փետրվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Դանիել Ի․-ն իր վարած «Toyota Altezza» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել գազատար խողովակների հենասյանը և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր դարձի են բերել ավտոմեքենան, իսկ ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վարորդին տեղում բուժօգնություն է ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել, ասելով, որ ինքը չի տուժել։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում կատարել հերթապահություն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Վարդան Կիրակոսյանը և կրտսեր պարեկ Ալբերտ Հովհաննիսյանը։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։