Իրաքի զինված ուժերն ամբողջությամբ ազատագրել են Թալ Աֆար քաղաքը
Իրաքի ԶՈՒ բրիգադային գեներալ Նաջեմ ալ-Ջաբիրին հայտարարել է, որ Իրաքի զինված ուժերն այսօր իրենց ամբողջական վերահսկողության տակ են վերցրել Թալ Աֆար քաղաքը: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` քաղաքի համար մարտերն ընթանում էին օգոստոսի 20-ից։
«Քաղաքն ամբողջությամբ ազատագրվել է, մնացել է միայն Ասքարի ծշրջանը, որը քաղաքի սահմաններից դուրս է։ Աստված տա, վաղը անվտանգության ուժերը կազատագրեն նաև այդ շրջանը»,-ասել է գեներալը:
Նա նշել է նաև, որ առաջիկա երկու օրերին նախատեսվում է գրոհայիններից մաքրել նաև Ալ-Հայաթիա գյուղը։