Բաղդադի հարավում 2 պայթյուն է որոտացել. Կա 5 զոհ
Իրաքի «Ալ Սումարիա» հեռուստաալիքը հայտարարել է, որ Բաղդադի հարավում 2 մեքենաների պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել, առնվազն 6-ը վիրավորվել են: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` առաջին պայթյունը որոտացել է առավոտյան Բաղդադի հարավ-արևմուտքում` Ալ-Շուրթա Ար-Ռաբիա թաղամասում: Մահացել է 3 կին, վիրավորվել 5 մարդ:
2-րդ պայթյունը տեղի է ունեցել քաղաքի հարավում գտնվող Աբու Դաշիրի շրջանում: Պայթել է ճանապարհին կայանված մեքենան: 2 մարդ մահացել է, 1-ը` վիրավորվել:
Ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունը դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել, սակայն Իրաքի մայրաքաղաքում հարձակումները կանոնավոր կերպով կազմակերպվում են ԻՊ ահաբեկիչների կողմից: