Թուրքիայի հարավում պայթյուն է որոտացել. կա 3 վիրավոր
Թուրքիայի հարավ-արևելքում՝ Իրանի սահամանմերձ Հաքարի շրջանում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ականի պայթյունի հետևանքով 3 զինվորական է վիրավորվել:
Նախնական տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Շեմդինլիում: