Թուրքիայի հարավում պայթյուն է որոտացել. կա 3 զոհ, առնվազն 15 վիրավոր
Քիչ առաջ Թուրքիայի հարավում՝ Վրանշեհիր քաղաքում, Սիրիայի հետ սահմանի մոտ ուժգին պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ըստ տեղի նահանգապետի հայտարարության՝ պայթյունի հետևանքով 3-ամյա երեխա է զոհվել, առնվազն 15 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել:
Ըստ ոստիկանության տվյալների՝ զոհերի թիվը 3-ն է:
Պայթյունն իրականացվել է պայթուցիկ նյութերով բեռնված ավտոմեքենայի օգնությամբ, որը կայանված է եղել հանրակացարանի հարևանությամբ, որտեղ բնակվում են դատավորներ և դատախազներ: