7942 դիտում
09:58 26-08-2017
Մենք գիտենք, որ Ռուսաստանը փորձում է միջազգային սահմանները գծել ուժի միջոցով. Ջիմ Մեթիս. «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը վերահաստատել է Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում իր երկրի պատրաստակամությունը: Սակայն Կիևին մահաբեր զենքեր տրամադրելու հարցը դարձել է բուռն քննարկումների առարկա:
Ռուսամետ անջատողականների դեմ մղվող պատերազմում ԱՄՆ-ը մի քանի հարյուր միլիոն դոլարի օգնություն և սարքավորումներ է հատկացրել Ուկրաինային, պատերազմ, որի ընթացքում ավելի քան տասը հազար ուկրաինացի է զոհվել:
Թրամփի վարչակազմը սակայն, որոշել է Ուկրաինային այժմ հատկացնել նաև մահաբեր զենքեր: Պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսն ասել է, թե ներկա իրավիճակն իր աչքով տեսնելուց հետո, ինքն իր տեսակետներն է ներկայացնելու պետքարտուղարին ու նախագահին:
«Մենք չենք ճանաչել ու չենք ճանաչելու Ուկրաինայից Ղրիմի բռնակցումը, ու չնայած Ռուսաստանի հակառակ պնդումներին, մենք գիտենք, որ նրանք փորձում են միջազգային սահմանները գծել ուժի միջոցով»,- ասել է նա:
Սակայն շատերն են կարծում, որ մահաբեր զենքեր Ուկրաինային տրամադրելով, հակամարտությունն ավելի կսրվի՝ դառնալով ավելի մեծաթիվ ուկրաինացիների մահվան պատճառ:
Ինչպես Բրուքինգզի հաստատության վերլուծաբան Մայքըլ Օ’Հենլոնն է ասում, չի կարելի դիմել գործողությունների, որոնք ունեն հակառակ ազդեցությունը գործելու հնարավորություն: Դա, ասում է նա, լավ էր հասկանում Օբաման: Հիմա հարկավոր է տեսնել, թե ինչպես է դա ընդունում Թրամփը:
Մեթիսն Ուկրաինա ժամանեց այստեղ նոր ուսումնական տարվա առիթով հրադադար հաստատելու նախորդ օրը: Սակայն հրադադարը մեծաթիվ վերլուծաբանների կարծիքով, կարող է լինել ռուսների մարտավարության մասնիկ:
«Սա կարող է լինել մի քայլ, որով ռուսները փորձում են ԱՄՆ-ին ու մյուս երկրներին համոզել խուսափելու իրադրությունը սրելուց և Ուկրաինային զենքեր տրամադրելուց»,- ասում է Օ’Հենլոնը:
Ամերիկայի բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են, թե հավատարիմ են մնում այս հակամարտությունը դիվանագիտական եղանակով լուծելու տարբերակին: Սակայն այսօր, երբ մի կողմից Աֆղանսատնի պատերազմն է, մյուս կողմից’ ԴԱԵՇ-ը, իսկ մյուսից’ Հյուսիսային Կորեան, Ուկրաինան կարող է ինչ որ կերպ հայտնվել ստվերի տակ:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4000925.html]«Ամերիկայի ձայն»[/url]:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը