Շառլ Ազնավուրը 93 տարեկան հասակում աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում
Ֆրանսիացի աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը աստղի է արժանացել Հոլիվուդի Փառքի ծառուղում: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
«Այսօրվանից, այս աստղից հետո ես կարող եմ ասել, որ մասամբ դարձել եմ կալիֆորնիացի, քանի որ իմ դուստրն ու թոռները նույնպես այստեղ են ապրում»,- ասել է Ազնավուրը:
Հիշեցնենք, որ աստղի արժանանալու մասին հունիսի 22-ին հայտարարել Է Հոլիվուդի Առևտրական պալատը: