1371 դիտում
14:52 11-02-2015
Հոլիվուդի աստղ Ջեքի Կուգանը շորեր է հանձնում հայ որբերին՝ «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» գրքից
Լուսանկարում Հոլիվուդի հայտնի կինոդերասան Ջեքի Կուգանն է՝ կարիքավոր հայերին հագուստ հանձնելու կայանում: Նրան դիմավորում է ամերիկյան նպաստամատույցի աշխատակիցը, ում հագին այդ կազմակերպության համազգեստն է:
Այդպիսի կայաններ ստեղծվեցին Միացյալ Նահանգների բազմաթիվ քաղաքներում:
Դեռևս մանուկ հասակում Ջեքի Կուգանը հայտնի դարձավ հատկապես Չառլի Չապլինի հետ «Փոքրիկը» համր ֆիլմի նկարահանումից հետո: Հաշվի առնելով նրա հռչակը արդեն ճանաչված մանկահասակ դերասանին Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեն ներգրավեց տարածաշրջանի հազարավոր որբերին օգնելություն ցուցաբերելու գործում:
Ջեքի Կուգանի մասնակցությամբ ողջ Միացյալ Նահանգներով մեկ ստեղծվեցին «Նեստլե» կաթնամթերքի և հագուստ հանձնելու կայաններ, ուր Ջ. Կուգանի կոչով հազարավոր ամերիկացի երեխաներ հանձնում էին հագուստ և կաթնամթերք: Կուգանն ինքը 1925-ին մարդասիրական օգնությամբ բեռնված նավով հասավ Հունաստան, որտեղ հաստատվել էին հազարավոր հայ երեխաներ, և անձամբ բաշխեց այդ օգնությունը հայ և հույն որբերին: Այս քայլի համար Ջեքի Կուգանը պետական պարգևների արժանացավ Հունաստանի կառավարության կողմից, իսկ հայ որբերը նրա և «Նեստլեի» պատվին նույնիսկ երգ հորինեցին:
«Դուք հրաշալի մի նամակ էիք գրել ինձ... Ես մինչ օրս հիշում եմ, թե ինչպես ճանապարհորդելով Ամերիկայով` պատմում էի բոլորին որբերի և Հունաստանում հաստատված սովյալ երեխաների մասին: Ուրախ եմ, որ Ձեզ դուր է եկել «Nestle»-ն: Որպես պապիկ ես պարտավոր եմ իմ թոռներին պատմել այն երգի մասին, որ դուք ձոնել էիք ինձ, և Ձեր առաջարկի մասին նրանց այդ երգը ունկնդրելու հնարավորություն ընձեռել: Դա շատ հուզիչ գաղափար է...»:
Հատված Ջեքի Կուգանի` Հունաստանում հաստատված հայ որբուհի Վերժինե Եղիայանին հասցեագրած նամակից
Լուսանկարի աղբյուրը՝ Կալիֆոռնիայի համալսարանի հավաքածու
«100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒՅԹՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» գրքից
Նյութի սկզբնաղբյուրը՝ [url=http://genocide-museum.am/arm/11.02.2015-100photos.php]Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքէջ [/url]
Նմանատիպ նյութեր
8361 դիտում
12:19 17-02-2015
Անապատից հավաքված հայ որբեր. «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» գրքից
1939 դիտում
14:56 10-02-2015
Էրզրումի հայերի բռնագաղթը՝ «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» գրքից
2462 դիտում
13:41 20-02-2015
Լուսանկարվելով մահվան հետ. «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» հատուկ գրքից
Այս բաժնից
376 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
514 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
412 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը