«Լեոն» մեկնարկեց ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի խաղարկությունում
Հոկտեմբերի 27-ին՝ խորվաթական Օմիս քաղաքում, կայացավ ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 7-րդ խմբի առաջին մրցափուլի «Լեո» (Հայաստան) - «Լինց» (Ավստրիա) հանդիպումը։
Հայաստանի չեմպիոնը համառ պայքարում զիջեց մրցակցին 4:5 հաշվով։
Հայկական ակումբից երկուական անգամ աչքի ընկան Սարո Գալստյանը և Գամլետ Մանուկյանը։