62287 դիտում
12:42 25-08-2017
Երևանում բախվել են մարդատար Газель-ն ու շտապօգնության ավտոմեքենան. հիվանդանոց են տեղափոխվել հիվանդը, բժիշկն ու բուժքույրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11;40-ի սահմաններում Նաիրի Զարյան փողոցի և Ազատության պողատայի խաչմերուկում բախվել են 62-ամյա Բորիս Պողոսյանի վարած Volkswagen մակնիշի 493 ԼV 61 համարանիշի և 61-ամյա Սամվել Մկրտչյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 46 57 Տ համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ից 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մեկը՝ KanCor բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչներ Շահեն Միսկարյան ու Արմեն Մովսիսյանը։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Ավետիսյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Volkswagen-ը պատկանում է QanCor բժշկական կենտրոնին, և վարորդը հիվանդին տեղափոխում էր «Աստղիկ» բժշկական կենտրոնից դեպի QanCor բժշկական կենտրոն և միացրած է եղել ձայնային և լուսային ազդանշանները, սակայն Газель-ը, որը սպասարկում է թիվ 45 երթուղին, չի զիջել շտապօգնության ավտոմեքենային, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը բժիշկն է, մեկը՝ բուժքույրը, ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15580 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35837 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց