211652_close_icon

Ցուցահանդեսում ներկայացվել է հայկական ԱԹՍ, օպտիկայի ճնշման միջոցներ և ռազմական այլ արտադրանք

views-count3791 դիտում article-date 14:38 25-08-2017
Ռուսաստանում ընթացող «Բանակ-2017» («Армия-2017») միջազգային ռազմատեխնիկական համաժողովի և ցուցահանդեսին առանձին տաղավարով սեփական ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքն է ներկայացնում նաև Հայաստանը: ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական կոմիտեն ներկայացնում է պետական և մասնավոր 6 ընկերությունների արտադրանք, հայտնում է [url=http://razm.info/110138]Razm.info[/url]-ն: - Կրակի կառավարման և հետախուզության ռադիոտեխնիկական և օպտիկա-էլեկտրոնային համակարգեր, - Լազերային տեխնիկա, - Ռադիոտեղորոշման շարժական և ռադիոռելեային թվային կայաններ, - Տեղեկատվական անվտանգության ապահովման միջոցներ, - ՀՕՊ և ՌԷՊ միջոցների արդիականացման բլոկներ, - Վրաններ, - Քողարկման ցանցեր, - Զրահաբաճկոններ, - Անհատական պաշտպանության միջոցներ, - Տարբեր նշանակության վարժասարքեր: Հայաստանը ներկայացնում է նաև արդիականացված հակատանկային «Ֆագոտ» հրթիռային համալիր, դիպուկահար հրացան, օպտիկական միջոցների ճնշման լազերային համակարգ, արդիականացված X-55M ԱԹՍ, ցամաքային թիրախների հայտնաբերման ռադարներ, արդիականացված ականորսիչներ և կրակի կառավարման ավտոմատացված միջոցներ: [img]http://shamshyan.com/ups/images/0978552001503647460100902.jpg[/img] «Բանակ-2017» («Армия-2017») միջազգային ռազմատեխնիկական համաժողովին և ցուցահանդեսին օգոստոսի 22-ից 27-ը մասնակցում է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:

Նմանատիպ նյութեր