ԱՄՆ Ինդիանա նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել ՄԻԱՎ-ի բռնկման պատճառով
ԱՄՆ Ինդիանա նահանգի նահանգապետ Մայք Փենսը նահանգում արտակարգ իրավիճակ է հայտարարել ՄԻԱՎ վարակի բռնկման պատճառով: Նահանգի գյուղական բնակավայրերի ամենաքիչը 79 բնակչի մոտ ախտորոշման արդյունքում հայտնաբերել է այդ հիվանդությունը:
Ըստ լրատվամիջոցների՝ համաճարակի բռնկումը կապված է այդ նահանգում թմրամոլների թվի աճի հետ: