45024 դիտում
14:18 30-06-2016
Ողբերգական դեպք Երևանում. կինը տան խորդանոցում հայտնաբերել է ամուսնու կախված դին
Այսօր՝ հունիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի 50 շենքի 31-ին բնակարանում տղամարդու կախված դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Օգսեն Հարությունյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված տան խորդանոցում հայտնաբերել են տանտիրոջ՝ 67-ամյա Ա. Ղ.-ի կախված դին: Ըստ տեղեկությունների՝ վերջինս կախվելու միջոցով ինքնասպան է եղել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մինչ ինքնասպանությունը գործելը ամուսինը եղել է կնոջ հետ, հետո կինը իջել է խանութ՝ գնումներ կատարելու ու արդեն վերադառնալով տուն՝ հայտնաբերել է ամուսնուն այդ վիճակում:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
47614 դիտում
21:12 09-05-2016
Ողբերգական դեպք Սարի-Թաղում. սեփական տան խորդանոցում հայտնաբերվել է 29-ամյա երիտասարդի կախված դին
46035 դիտում
10:30 13-03-2024
Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում․ կինը տան բակում՝ ծառից կախված, հայտնաբերել է ամուսնու մարմինը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ