211652_close_icon
views-count47563 դիտում article-date 21:12 09-05-2016

Ողբերգական դեպք Սարի-Թաղում. սեփական տան խորդանոցում հայտնաբերվել է 29-ամյա երիտասարդի կախված դին

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Սարի- Թաղ 20 փողոց 34 տուն, որտեղ հայտնաբերել են մահացած երիտասարդ տղայի դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ոստիկանության էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, ովքեր նշված տանը կից խորդանոցում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 29-ամյա Գ. Տ. –ի դին` կախված վիճակում: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր